211652_close_icon
views-count2569 դիտում article-date 09:11 29-03-2014

Թատրոնի նոր չափման միավոր՝ ըստ Հասմիկ Պողոսյանի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերը բավական «երիտասարդացել» էին, գրեթե բոլոր անվանակարգերում ներկայացված էին երիտասարդներ, և հաղթողներն էլ երիտասարդ թատերական գործիչներ էին։ Ներկայացված 13 անվանակարգերում ամենաշատ մրցանակները՝ 6 «Արտավազդ» ստացավ Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» ներկայացումը։ …Մշակութասեր հանդիսատեսին հուսախաբ չանելու համար ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն իջավ բեմից և, հանպատրաստից, միկրոֆոնը տվեց Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով նրան մի քանի խոսք ասել Թատրոնի միջազգային օրվա հետ կապված։ Նախարարն էլ իր հերթին հուսախաբ չարեց իր խոսքի «գոհարներին» կարոտ հանդիսատեսին, այն աստիճան, որ թատրոնը «վեհ գաղափար» որակեց, որովհետև այն միշտ «մի 20 սմ-ով, մի մետրով» բարձր է։ Հասմիկ Պողոսյանը, անշուշտ, գերազանցեց ինքն իրեն՝ «վեհի» նոր չափման միավոր շրջանառության մեջ դնելով։ Դրանից հետո կարելի է հանգիստ լինել գետնից 20 սմ բարձր քայլող և շնչող օրգանական երևույթների համար, նրանք իրենց տեղը միշտ գտնում են մշակութային համահարթ հարթության վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր