211652_close_icon
views-count34393 դիտում article-date 16:42 15-07-2016

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել

Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ: Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ավոյանը ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարո Մանուկյանը ազատվել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչությունում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր