ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել
Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: