8282 դիտում
10:05 23-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ
Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավետիսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատ Գիշյանը:
Նմանատիպ նյութեր
34894 դիտում
16:42 15-07-2016
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել
18803 դիտում
14:31 02-03-2016
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ