8601 դիտում
14:15 13-07-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերով մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժերի
Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:
Մասնավորապես, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 3-րդ մասի 1-ին կետերի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի կրտսեր օպերլիազոր Ա. Ղալեչյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին «թ» կետի պահանջը: Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու համար, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` Ա. Մեհրաբյանին հայտարարվել է «նկատողություն», իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ենթասպա Ա. Ղալեչյանին, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ս. Բաբայանը, նույն դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Մկրտչյանը, նույն գնդի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Բուդաղյանը, գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գ. Խաչատարյանը, նույն վարչության ՔՀԲ կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ավագ ենթասպա Ա. Մանուչարյանը և Կենտրոնականի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Ռ. Վարդանյանը ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ` քաղաքացիներին բերման ենթարկելիս գործել են ոչ արհեստավարժ, ինչով խախտել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Ս. Բաբայանին, Ա. Մկրտչյանին, Կ. Բուդաղյանին, Գ. Խաչատրյանին, Ա. Մանուչարյանին և Ռ. Վարդանյանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:
[b]ՀՀ Ոստիկանություն
[/b]
Նմանատիպ նյութեր
21358 դիտում
22:28 23-07-2015
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժերի
34897 դիտում
16:42 15-07-2016
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել