34816 դիտում
16:42 15-07-2016
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել
Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ:
Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ավոյանը ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարո Մանուկյանը ազատվել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչությունում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
8228 դիտում
10:05 23-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ
18761 դիտում
14:31 02-03-2016
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել