211652_close_icon
views-count104218 դիտում article-date 13:30 29-06-2016

Դաժան ու ողբերգական դեպք Նուբարաշենում. ջրամբարում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դին, ով վաղը պետք է բանակից զորացրվեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող Պալիգոն կոչվող թաղամասի արհեստական ջրամբարում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանում օպերատիվ խումբն ու ջրասուզակը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չաղլյանն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը նա պետք է զորացրվեր տուն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Սահրադ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ նյութերը փոխանցվելու են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը ջրահեղձ է եղել լողալու հետևանքով: *** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում սա 4-րդ դեպքն է 2 տարվա ընթացքում, սակայն ամեն անգամ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են որդեգրում՝ գլուխները մտցնելով ավազի մեջ ու ոչ մի գործողություններ չեն կատարում նշված հատվածում գոնե պարիսպ կառուցելու ուղղությամբ ու եթե այդ կառույցը, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Սևան -Հրազդանյան Ջրառ» ընկերությունն է, հետամուտ լինի և նշված հատվածում կառուցեն այդ պատը, ապա նման ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա: Տեղում աշխատում էին նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքերի իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ հրամանատար Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ: Ջրասուզակն ու փրկարարները դուրս բերեցին դին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր