211652_close_icon
views-count9153 դիտում article-date 12:36 05-07-2020

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա տղայի դին հայտնաբերվել է

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու դին հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Հուլիսի 3-ից մինչ այսօր ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին: Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա: Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/04/1158934/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 11 եւ 14-ամյա երեխաները Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչներ են, հարեւաններ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը` մանրամասներ հայտնելով երեկ տեղի ուենցած ողբերգական դեպքից: «Գնացել են իրենց անսունների հետեւից, ուշացել են, ընտանիքի անդամները գնացել են փնտրելու, մեկի` 11 տարեկանի դին գտել են, մյուսին մինչեւ հիմա փնտրում ենք, չենք գտնում: Չենք կարողանում հասկանալ` ոնց են խեղդվել, նրանց շորերը հագին են եղել, եթե մտել էին լողալու, շորերը հանած կլինեին»,- հայտնել էր վարչակազմի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր