211652_close_icon
views-count93795 դիտում article-date 10:20 25-06-2016

Դաժան սպանություն Տավուշի մարզում. 17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կատարողը ադրբեջանական գերությունից վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետ Արշավիր Գևորգյանի, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնում է, որ Ա. Խոջոյանը այն անձնավորությունն է, ով ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան էր վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին 2014 թ-ի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում և մահացել: Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման դաժան ձևի սպանություն կկատարեր թուրքը՝ նկատի ունենալով, որ մահացածի վրա կան դանակի բազմաթիվ հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր