211652_close_icon
views-count50934 դիտում article-date 09:54 25-06-2016

Շիրակի մարզում վթարի են ենթարկվել ողջ գիշեր Արթիկում ջրհեղեղի դեմ աշխատող տրակտորիստն ու 2 ուղևորները. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտակ Մկրտչյանը իր վարած «Բելառուս 82» տրակտորով Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Գրիգոր Փարվանյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Մնացական Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնության են հասել Հոռոմ գյուղի բնակիչները՝ գյուղապետ Աշոտ Պասկևիչյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վար են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քնչական վարչության Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թթուկյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ռադիկ Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով: Քննիչի հանձնարարականով տրակտորը տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այն դուրս են բերել փրկարարները՝ գյուղացիների օգնությամբ՝ 2 վերամբարձ կռունկի միջոցով, իսկ կռունկների աշխատանքները դեպքի վայրում ապահովել է գյուղապետ Ա. Պասկևիչյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորները ողջ գիշեր Արթիկում հսկայական աշխատանքներ էին կատարում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով, ինչի հետևանքով Արթիկում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբողջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Այդ պահին քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր