Իրանում տեղի ունեցած ավտովթարում մեքենայի ուղևորները ողջ-ողջ այրվել են
Իրանի Հյուսիսային Խորասան նահանգի Բոջուրդ-Շիրվան ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, դեռևս չճշտված հանգամանքներում կողաշրջվել է մարդատար ավտոմեքենա, որում եղել են 4 ուղևորներ: Բոլոր ուղևորները, ներառյալ՝ վարորդը, ողջ-ողջ այրվել են,
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: Պարզվում են միջադեպի պատճառները: