211652_close_icon
views-count154791 դիտում article-date 16:11 01-08-2014

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. BMW X5-ը «Տաթևի Թևեր» խաչմերուկում վթարի է ենթարկվել. վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են. պարզվել է մահացածների ինքնությունը. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը15:20-ի սահմաններում BMW X5 մակնիշի 300 LS 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 150 մետր գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ ապայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են Գորիսի բժշկական կենտրոնի մի քանի բրիգադներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մահացածներն են 2 տղա 1 աղջիկ, որոնց դիերը տեղափոխում են Գորիսի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչներն ու փորձագետը, ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին դեպքի վայրից 5-րդ վաշտի հրամանատար Ա. Գալստյանը, արդեն մի քանի անգամ հեռախոսով տեղեկություններ է հաղորդում Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին, ում հանձնարարականով նշված հատվածում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է 10 MO 008 համարանիշներ, ոստիկանությունը պարզում է թե ում են պատկանում BMW-ի վրա և նրա մեջ եղած համարանիշները: *** 19:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է մահացածների ինքնությունը, նրանք են Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 26-ամյա Աղասի Ամիրյանը, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 23-ամյա Գուրգեն Բաղդասարյանը և Սիսիան քաղաքի Անդրանիկի փողոցի 1 շենքում գրանցված, սակայն Երևանի Սարյան փողոցի բնակիչ 23-ամյա Նարե Վասիլյանը: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ պարզելու թե նշված անձանցից ով է վարել ավտոմեքենան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր