211652_close_icon
views-count30878 դիտում article-date 20:39 16-06-2016

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 24-ամյա առաքիչը ավտոմեքենայով կողաշրջվելով հայտնվել է ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ 24-ամյա Սևակ Քամալյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ․ հատվածում, իր վարած Ford Transit մակնիշի 927 LV 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ քաղաքացիների հետ։ Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և դասակի հրամանատար՝ Կարեն Ներսիսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը, ով գտնվում է Հրազդանի բժշկական կենտրոնում, աշխատում է վարորդ-առաքիչ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր