211652_close_icon
views-count94694 դիտում article-date 15:31 05-10-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը «գոլդ» համարներով «յաշիկով» բախվել է «Уаз»-ին. վերջինը կողաշրջվելով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19.9 կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հրանտ Ոսկանյանի վարած Mercedes G 550 մակնիշի 88 RՍ 888 համարանիշի և Уаз մակնիշի 18 ՕԼ 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 15 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ քննիչ Նարեկ Մովսիսյանի գխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Уаз-ի վարորդի և մյուս վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը, ով բախվել է Уаз-ի հետնամասին: Օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկները: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր