211652_close_icon
views-count48309 դիտում article-date 18:33 07-06-2016

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Hyundai-ն ու ՊՆ Վիլիսը. Վիլիսն էլ բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 3-ը զինվորականներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Աճառյան պողոտա և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai Sonata մակնիշի 34 ZZ 211 համարանիշի և УАЗ 31512 մակնիշի ՊՆ 1017 Մ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով УАЗ-ն էլ բախվել է խաչմերուրուկում տեղադրված էլեկտրասյանը: Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու ավագ տեսուչ Հովսեփ Գյուրջյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ.Շամշյանի տեղեկություններով` նախապատրաստված նյութերը փոխանցվելու են զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր