211652_close_icon
views-count138840 դիտում article-date 09:39 07-06-2016

Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Խարբերդ 14 փողոցի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Ստեփանյանի վարած Opel մակնիշի TD 699 համարանիշի և Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 28 շենքի բնակիչ, 31-ամյա Հակոբ Ղազարյանի վարած Kavasaki մակնիշի AA 525 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ Հ. Ղազարյանը և նրա ուղևոր, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի բնակիչ, 28-ամյա Սուրեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ 1 ժամ անց մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրին հարակից շենքի բնակիչները ասում էին. «Ցանկալի էր, որ նման դեպք տեղի չունենար: Ցավակցում ենք մահացածին, սակայն գրեթե ամեն գիշեր նշված մոտոցիկլը մեծ արագությամբ նշված փողոցը սարքել էր իր համար ավտոռալիի տեղ: Վերջում սա պետք է լիներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր