277837 դիտում
16:24 01-06-2016
Սահմռկեցուցիչ դեպք Երևանի կենտրոնում. Նիվայից դուրս եկած հաստագլուխները դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին, ով հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ հիվանդանոցից ասում էին, որ նա նաև եղել է դանակահարված:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև սպանվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Սամվելի Խանամիրյանն է:
[img]/ups/images/0031843001464784892555637.jpg[/img]
***
17:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վահանի Վերանյանը, ով հայտնել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են` դա իրականություն է, թե ոչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+