211652_close_icon
views-count81863 դիտում article-date 08:01 31-05-2016

Ավտովթար Երևանում.19-ամյա վարորդը <<Յաշիկով>> բախվել է տաքսի ավտոմեքենային , որի մեջ եղել է իր քույրը . վերջինս տեղափոխվել է հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Հաղթանակ կամրջի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում՝Մետրոպոլ հյուրանոցի դիմաց, բախվել են Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Թասալյանի վարած Mercedes մակնիշի 01 PO 015 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 37-ամյա Հակոբ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 PV 050 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրմանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով Volkswagen-ի ուղևորուհին Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ, 18-ամյա Լուիզա Թասալյանը, «յաշիկի» վարորդի քույրն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր