211652_close_icon
views-count16399 դիտում article-date 15:29 01-10-2015

55-ամյա վարորդը «յաշիկով» բախվել է բեռնատարին. ՊՆ փոխգնդապետը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 02:30-ի սահմաններում Բագրևանդ և Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցների հատման մասում բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Սիրակ Մինասյանի վարած Mercedes Benz մակնիշի 008 ZZ 01 համարանիշի և անհայտ մակնիշի ու համարանիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի ուղևոր, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Գևորգյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինհոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը ծառայում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ հրամանատարաշտաբային դասընթացներում որպես ունկնդիր, կոչումով փոխգնդապետ է: Ըստ տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդ Ս. Մինասյանը բախվել է կայանված բեռնատարին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ բեռնատար ավտոմեքենան ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր