46502 դիտում
14:26 24-06-2023
Երևանում «յաշիկով» վրաերթի է ենթարկվել հետիոտնը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ վարորդը փորձել է պարեկներին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Վահե Հ․-ն Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ճանապարհին նկատել է շտապօգնության ավտոմեքենա, կանգնեցրել է այն, և օգնել է վիրավորին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Մելիքսեթյանն ու Ռաֆիկ Վարդանյանը։
Վարորդը դեպքի վայրում փորձել է պարեկներին մոլորեցնել՝ ասելով, որ վրաերթը ինքը չի կատարել, ինքը պարզապես անցնելիս է եղել ու նկատել է գետնին ընկած քաղաքացուն և օգնություն է ցուցաբերել՝ տեղափոխելով հիվանդանոց։ Սակայն պարեկները նրա խայծը կուլ չեն տվել և պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։ Ու արդեն փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ վրաերթը ինքն է կատարել։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ Վրաերթի փաստով քննչական բաժնում ախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9375 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին