96679 դիտում
21:04 25-05-2016
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 47-ամյա աղջիկը կացնահարել է 76-ամյա մորը. բժիշկները պայքարում են մոր կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն և տեղեկություններ հայտնել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանն է:
Մեկնելով գյուղ ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզում են, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ է հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը:
Վերջինս` տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբալկալվել է:
Կաիցնն ու արյունոտված պարագաները ավագ քննիչի կողմից առգրավվել է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել է քրեկանա գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+