211652_close_icon
views-count99308 դիտում article-date 13:12 16-05-2016

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները, իսկ հետո հրշեջ-հոգեբանը կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջի վրա փորձում է ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները կարողանում են ինքնասպանության փորձ կատարող աղջկան դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Արդեն դեպքի վայր ժամանած հոգեբան-փրկարար, ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը կարողանում է համոզել աղջկան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ինչը հաջողվում է Տ. Սարգսյանին: Աղջիկը հոգեբան-փրկարարին հայտնել էր, որ ինքը այդ ծայրահեղ քայլին փորձում է դիմել, քանի որ ունի անձնական խնդիրներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը սովորում է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր