99986 դիտում
13:12 16-05-2016
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները, իսկ հետո հրշեջ-հոգեբանը կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջի վրա փորձում է ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները կարողանում են ինքնասպանության փորձ կատարող աղջկան դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից:
Արդեն դեպքի վայր ժամանած հոգեբան-փրկարար, ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը կարողանում է համոզել աղջկան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ինչը հաջողվում է Տ. Սարգսյանին:
Աղջիկը հոգեբան-փրկարարին հայտնել էր, որ ինքը այդ ծայրահեղ քայլին փորձում է դիմել, քանի որ ունի անձնական խնդիրներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը սովորում է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+