ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի գնդի պարեկները իրականացրել են «Հայկազ, բեզ ատկազ» օպերացիան, տաք հետքերով հայտնաբերել են իրեն անպարտելի համարող օրինախախտ «յաշիկավարին», ով փորձում էր համոզել, որ ավտոմեքենան պլաշադկա չտեղափոխվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը վերջերս ՊԾ ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը պետք է շարունակի էլ ավելի խստացված ծառայությունը և հայտնաբերեն հատկապես այն վարորդներին, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, և որ անհրաժեշտության դեպքում օրինախախտների ավտոմեքենան կտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք։
Գ․ Զաքարյանը նաև հայտնել է, որ պարեկները պետք է ակտիվացնեն շփումը քաղաքացիների հետ, ու դրա արդյունքում քաղաքացիները կարող են օրինախախտ վարորդների մասին տեղեկություններ փոխանցել պարեկներին՝ ինչքան են որոշ դատարկագլուխներ փորձում տեսակետ հայտնել, թե քաղաքացին չպետք է օրինախախտության կամ հանցագործությունների մասին իրավապահներին տեղեկացնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes G» մակնիշի 70 GU 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկության գոտիներով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս վարորդների համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեկ ժամվա ընթացքում պարեկները ձեռք են բերում խախտումը հաստատող տեսագրություններ, ապա իրականացնում են «Հայկազ, բեզ ատկազ» օպերացի ու տաք հետքերով հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 30-ամյա բնակչի անվամբ։
Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորդներին, որ զերծ մնան ճանապարհատրանսպորտային խախտումներ անելուց, հակառակ դեպքում հաշված ժամերի ընթացքում օրինախախտները իրենց ավտոմեքենայով կհայտնաբերվեն։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել «յաշիկի» մասնակցությամբ ճանապարհային երթևեկության խախտումները
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։