Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա տաքսու վարորդը պնդում է իր անմեղությունը և սպասում Վճռաբեկ դատարանի արդարացի որոշմանը․«Եթե իմանայի՝ չէի գնա» ասում է նա․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 43-ամյա Հրաչյա Եղիազարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, և հնարավոր է՝ որոշ ժամանակ անց կրկին կալանավորվի, եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Եղիազարյանը պատմել է, որ երկար տարիներ աշխատել է որպես տաքսու վարորդ։ Նրա խոսքով՝ 2023 թվականի հուլիսի 14-ին իրեն զանգահարել է ծանոթ Արմեն անունով անձը և առաջարկել մեկնել Մեղրի՝ ծաղկի սերմեր և վարդի տնկիներ բերելու։
«Ես սկզբում հրաժարվեցի, քանի որ հոգնած էի, սակայն նա ասաց, որ ճանապարհի կեսը ինքն է վարելու մեքենան։ Այդպես ճանապարհ ընկանք։ Ճանապարհի կեսից հետո խնդրեցի, որ ինքն վարի մեքենան, իսկ ես հետևի նստարանին քնեցի։ Մեղրի հասնելուց հետո մեզ փոխանցեցին երկու սև պոլիէթիլենային տոպրակով փաթեթներ, որոնք տեղադրեցինք մեքենայի հետևի նստարանին, և շարժվեցինք դեպի Երևան։
Հետադարձ ճանապարհին նույնպես ես հետևի նստարանին էի և քնած վիճակում էի։ Սիսիանում հարվածի ձայն լսեցի։ Պարզվեց՝ ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը փորձել է մեզ կանգնեցնել քաղաքացիական մեքենայով և հագուստով։ Քանի որ Արմենը չի հասկացել, թե ով է կանգնեցնում, չի կանգնել, և տեղի է ունեցել բախում։ Դրանից հետո մեզ տեղափոխել են ոստիկանության Սիսիանի բաժին։ Ես վնասվածքներ ունեի, իսկ հետագայում պարզվեց, որ մեքենայում գտնվող պայուսակներում թմրանյութեր են եղել», — նշել է նա։
Եղիազարյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ սկզբում երկու ամիս, ապա երեք ամիս, հետո կրկին երկու ամիս կալանքի տակ է պահվել, այնուհետև երկար ժամանակ գտնվել է տնային կալանքի պայմաններում։ Անցած տարի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 4 տարի 8 ամիս ազատազրկման՝ նշանակելով փորձաշրջան։ Սակայն դատախազությունը բողոքարկել է որոշումը վերաքննիչ դատարանում, որը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ կրկին կալանավորելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։
Հրաչյա Եղիազարյանը հայտարարում է, որ անմեղ է և որևէ տեղեկություն չի ունեցել, թե ինչ է գտնվում մեքենայում։
«Եթե իմանայի, թե ինչ են փոխանցելու, հաստատ չէի գնա։ Ես պարզապես որպես տաքսու վարորդ եմ մեկնել Մեղրի։ Ունեմ առողջական խնդիրներ, հիվանդ մայր և անչափահաս երեխա։ Դիմում եմ ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին և Վճռաբեկ դատարանի դատավորներին՝ խնդրելով արդարացի որոշում կայացնել և ինձ կրկին չզրկել ազատությունից», — ասել է նա։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։