211652_close_icon
views-count3340 դիտում article-date 11:02 08-03-2026

Ավտովթար Երևանում․ 21-ամյա վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք և լինելով ոչ սթափ, «Mercedes»-ով Թումանյան փողոցում բախվել է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ հեծանիվի քաղաքային կայանատեղիի համար նախատեսված անցման վայրի պատնեշին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում բախվել է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ հեծանիվի քաղաքային կայանատեղիի համար նախատեսված անցման վայրի պատնեշին ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Հակոբ Նազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր