164216 դիտում
21:49 13-05-2016
Արտակարգ դեպք Երևանում. ինքնասպան է եղել Անաստասավանում նախկին ընկերուհուն և նրա եղբորը սպանած 25-ամյա կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում տղամարդու կախված դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիի Շամշյանը, այս պահին ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ոււ քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի դին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կախված տղամարդը կասկածվում էր այսօր` մայիսի 13-ին, առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր` Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի մասնակցությամբ կատարվում է դիակի նախնական զննություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները գրեթե 1 կմ-ի չափ դժվարանցանելի ճանապարհով դին տեղափոոխելու են և հանձնեն դի տեղափոխող բրիգադին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/13/84999/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` մայիսի 13-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա:
Նշված հասցե էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Նրանց հայրը՝ Համլետ Արմենակյանը, մարմնական վնասվածքով գտնվում էր հիվանդանոցում: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի կարգադրությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները բակում հայտնաբերել էին արյան հետքերով խոհանոցային դանակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+