211652_close_icon
views-count245550 դիտում article-date 00:18 02-05-2016

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ծովակ գյուղում բախվել են Mercedes-ն ու Kia-ն. կա 6 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ատոմ Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 15 LO 370 համարանիշի ու Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Գրիգորյանի վարած Kia մակնիշի 198 LO 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ անչափահասա երեխա, տեղափոխվել է Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ղազարյանի կարգադրությամբ քննիչ Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից դեպքի վայրում է եղել Վարդենիսի դատախազ Սևակ Շհոյանը, ով մասնակցել է նաև մահացածների մարմինների՝ ավտոմեքենաներից դուրսբերմանն ու տեղափոխմանը՝ փրկարարների և քաղաքացիների հետ: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը, ով տեղում դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է անընդհատ հաղորդում ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Mercedes-ի վարորդ Ա. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը, Kia-ի վարորդ Ս. Գրիգորյանը, նրա կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը, դուստրը՝ 1-ամյա Նարինե Գրիգորյանը, իսկ մյուս դուստրը՝ 2-ամյա Հասմիկ Գրիգորյանը, կեսգիշերին Վարդենիսից ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը նոր էր ամուսնացել, և նրա կինը 5 ամսական հղիութան մեջ է գտնվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի տեղազննությամբ պարզվում է, որ ըստ նախնական տեղեկությունների, մեղավորը եղել է Kia-ի վարորդը, իսկ մեքենան շահագործվում է որպես տաքսի, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Անգամ կան 40 մետրից ավելի Kia-ի արգելակման հետքերը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր