211652_close_icon
views-count11764 դիտում article-date 09:40 25-04-2016

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 66-ամյա վարորդը «07»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի բնակիչ, 66-ամյա Սամվել Մկրտչյանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի 14 ՍՏ 649 ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 49-ամյա Սամվել Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Հ. Քյասինյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր