211652_close_icon
views-count24939 դիտում article-date 09:53 10-09-2014

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է բենզալցակայանի բետոնե պատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 NQ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բենզալցակայանի բետոնե արգելապատնեշին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն ու բենզալցակայանի աշխատակիցներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 239 շենքի բնակիչ, 31-ամյա Հարություն Տոնոյանին և Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Բաղդասարյանին, որոնց օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի աշխատակիցները տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց: Գիշերը ժամը 01:20-ի սահմաններում Հ. Տոնոյանը մահացել է: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանումունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան վարել է Հ. Տոնոյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր