Մանկավարժական համալսարանի երթը դեպի Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և ՀՊՄՀ Վահան Թոթովենցի անվան N 57 դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցին ընդառաջ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Երթին մասնակցեց շուրջ 5 հազար աբովյանական. նրանք ծաղկեպսակ դրեցին 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի