Արտակարգ դեպք՝ Երևանում․ 35-ամյա քաղաքացին իր ծննդյան օրով ոչ սթափ վիճակում տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում․ նրան տեղափոխել են ոստիկանություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, ով անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ և խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։