211652_close_icon

Փնթի ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում․ հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից կառուցված աղբյուր-հուշարձանի տարածքի անմխիթար ու գարշահոտ վիճակը կարծես չի մտահոգում Էրեբունու թաղապետին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2842 դիտում article-date 23:10 21-05-2025
Էրեբունի վարչական շրջանում՝ Խաչիկ Դաշտենց փողոցում, ժողովրդին ավելի շատ հայտնի դեպի Էրեբունի ավտոշուկա տանող ճանապարհի աջակողմյան մասում 1975 թվականին հանրահայտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից կառուցվել է 1915 թվականի Ռումտիկինի նահատակների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան, որը միշտ խնամել են, բայց այժմ այն գտնվում է անխնամ վիճակում, տիրում է գարշահոտություն, հուշարձանի վրա հայհոյանքներ են գրել, նստարանները կոտրված են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարևանությամբ բնակվող քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

 «Սովետական տարիներին միշտ խնամվում էր հուշարձանի տարածքը, սակայն վերջերս երևի մոռացել են նրա գոյության մասին։ Մի քանի անգամ դիմել ենք Էրեբունու թաղապետարան, սակայն զրո արձագանք։ Անգամ չեն բարեհաճել գալ ու տեսնել թե ինչումն է կայանում խնդիրը։ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը երևի ժամանակ չունի գոնե ամիսը մեկ շրջի վարչական շրջանով, զրուցի բնակիչների հետ, տեղում ծանոթանա խնդիրներին, դրա համար էլ այսպիսի տեսք ունի հուշարձանը։ Չէ՞ որ այս տարի հուշարձանի կառուցման 50-ամյակն է, այսինքն ուղիղ կես դար այն արդեն ապրել է և խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հանձնարարական տա Էրեբունու թաղապետին, որ իր զով կաբինետից դուրս գա ու այս խնդիրը լուծի։ Նա պետք է հետևություններ անի, ջուրը նեխում է, չի կարելի այս պատմական վայրում՝ Էրեբունու ամրոցի դեմ դիմաց գտնվող հուշարձան-աղբյուրը նման ձևով խնամել»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր