Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներն այրեցին Թուրքիայի դրոշը. մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Միություն»,«Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ու սուլոցների ներքո հավաքի մասնակիցներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո մեկնարկեց երթը:
Ջահերով երթն ունի «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսը:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բազմամարդ հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ դարձած ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակը:
Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով: