211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «КамАЗ»-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13990 դիտում article-date 09:22 21-05-2025
Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Բ․-ի վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Տարոն Մ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Վարդանյանը և կրտսեր պարեկ Սպարտակ Օրդոյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Գորիսի քննչական բաժնի պետ Սևակ Արզումանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր