211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 21-ամյա վարորդը «Volkswagen Jetta»-ով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով շարժիչը պոկվել և շպրտվել է․ 1 հոգի դիմել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5674 դիտում article-date 10:40 21-05-2025
Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանը և կրտսեր պարեկ Հարություն Ավետիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմաց ուղևորի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր