211652_close_icon

Արմավիրի քրեական և Էջմիածնի համայնքային ոստիկանները Երևանի պարեկների հետ տաք հետքերով հայտնաբերել են Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդուն, ով փորձում էր «Հաղթանակ» կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18709 դիտում article-date 09:39 22-05-2025
Այսօր՝ մայիսի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: 
 
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղանը, Արմավիրի քրեական ոստիկանության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի քրեական ոստիկանության վարչության պետի տեղակալ Հովհանննես Արիստակեսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: 

Տեղում նշված բնակարանի դուռը բացելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր:  
 
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչակա վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վռամ Սերոբյանի, Հենրիկ Սերոբյանի, Դանիել Բալոյնաի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետ Արայիկ Նավասարդյանը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. 

«Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել: 

Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին: 

Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իամցանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմաացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին Երևանի պարեկներին ու հենց Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, նաև «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Համբարձումյանը «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը սպանվածի 22-ամյա որդին Վաղինակ Գ.-ն է: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր