Արտակարգ դեպք՝ Երևանում․ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալին որոնում են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասից «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Տ. Ա․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 48 շենքի բնակարաններից մեկում Տ. Ա․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ոմն Մելսոյի հետ, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է Տ. Ա․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնակված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Մելսոն հանդիսանում է 20-ամյա Մելսիկ Ա․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։