211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Աշտարակ քաղաքում գործող շինություններից մեկում կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, Աշտարակի հրշեջ-փրկարարները ու Արագածոտնի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3841 դիտում article-date 21:31 22-05-2025
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյան և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր