211652_close_icon
views-count96360 դիտում article-date 23:06 19-04-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ` Արցախից. առաջնագծում գտնվող ժամկետային զինծառայողներին կարելի է դասել մերօրյա հերոսների շարքին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի իրենց վստահված առաջնագծում հերոսաբար պահում են ժամկետային զինծառայողները: Նրանք այնպիսի դուխով ու բարձր մակարդակի են պահում առաջնագիծը, որ կամավորականներն ու սպաները բարի նախանձով են նայում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ժամկետային զինծառայողներն ասում էին. «Մենք կռիվ չենք ուզում: Մեր ուզածը մեր հողն ու ջուրը ողջ սահմանի երկայնքով պահելն է: Բայց եթե թշնամին փորձի իր սև գործն անել, շատ դեպքերում դավադիր ձևով, ապա արժանի հակահարված կստանա, հենց մեր` ջահելների կողմից ու այս անգամ կկորցնի մի քանի կիլոմետր տարածք: Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև ողջ հայությանը, ովքեր այս օրերին ցուցաբերեցին միասնականություն, ինչի շնորհիվ մենք ավելի ենք ամրապնդվում պոստերում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիմա արդեն ժամկետային զինծառայողները, սպաները կամավորականները, ինչպես նաև մի քանի շինարարական կազմակերպություններ ավելի ապահով ու անվտանգ են դարձրել խրամատները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+

Նմանատիպ նյութեր