Kicker-ը Հենրիխ Մխիթարյանին դասել է համաշխարհային կարգի ֆուտբոլիստների շարքին. տեսանյութ
Հեղինակավոր Kicker պարբերականի կազմած ավանդական վարկանիշային աղյուսակի համաձայն, Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 1-ին կեսից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու կիսապաշտպաններից մեկն է ճանաչվել:
Մխիթարյանը դասվել է Weltklasse կատեգորայի խաղացողներին, որոնք համարվում են համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ: Բացի Մխիթարյանից, այդ կատեգորիային է համապատասխանել միայն «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան:
Մեզ մնում է ներկայացնել Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը հայությանը և մաղթել, որ այս տարի էլ նա կշարունակի իր հիանալի մրցելույթներով ուրախացնել երկրպագուներին: