129529 դիտում
15:02 18-04-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Արցախի «Եղնիկներ» տարածքից. «պոստերն» ամուր են պահում զինվորը, սպան, կամավորականը՝ երկրապահն ու մտավորականը
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլյան հայտնի դեպքերից հետո առյուծ-զինվոր տղաների հետ իրենց պարտքն են կատարում նաև կամավորականներ՝ ԵԿՄ անդամներ:
«Եղնիկներ» կոչվող հատվածում սահմանի պահպանությունը նույպես վերցված է բարձր հսկողության տակ և կարելի է միանշանակ պնդել, որ «օձն իր պորտով, հավքն իր թևքով» չի կարող անցնել նաև նշված հատվածով:
Ազերի բորենիները ջախջախիչ պարտություն կրելով՝ հետ են շպրտվել նշված հատվածից՝ ունենալով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ և շարքից դուրս եկած զինտեխնիկա:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Եղնիկներ» կոչվող հատվածում գրեթե բոլոր խրամատներում 24-ժամյա ծառայություն կատարող զինվորները և նրանց միացած կամավորականներն ասում էին. «Առաջին հերթին, խոնարհվում ենք զոհված հերոս տղաների հիշատակի առաջ ու էլ ավելի ենք ամրապնդվում, երբ լսում ու տեսնում ենք, թե ինչպես են թիկունքից մեզ ուժեղ պադերժկա անում»:
Իսկ ժամկետային զինծառայողներն էլ նշում էին. «Էլ ավելի ենք գոտեպնդվում ու դառնում ավելի ամուր, երբ մեր կողքին են 90-ական թվականներին հաղթանակներ տարած մեր ավագ սերնդի կամաավորն ու երկրապահը»:
Ֆոտոլրագրողը հատնում է նաև, 2 օրը մեկ առաջնագծում իրենց ծառայությունը կատարող զինվորներին ու կամավորականներին է հասցվում մեծ քանակի սնունդ, հիմնականում՝ քաղցրավենիք. պահածոներ, ծխախոտ: Այնքան շատ են, որ երբեմն կատակում են՝ ասելով. «Ուզենանք՝ պոստում առևտրի կենտրոն կբացենք»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ լավ կլինի, որպեսզի զինվորներին հասցվեն նաև ներքնաշորեր՝ գուլպաներ և այլն, նաև փայտե վառարաններ, քանի որ մի քանի հենակետերում վառարանները հին են»:
«Եղնիկների» գրեթե բոլոր «պոստերում» առանձին-առանձին շրջում և զինվորների ու կամավորների ծառայությանն է հետևում Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Հարությունյանը, ով ավելի շատ հայտի է «Գորիսեցի Մելո» մականվամբ:
Իսկ զինվորներն էլ ասում էին, որպեզի փոխանցենք իրենց ծնողներին, հարազատներին, բարեկամներին, ընկեր-ընկերուհիներին իրենց խոսքը. «Մենք ամուր կանգնած ենք սահմանների պաշտպանության համար, ու թշնամին, ինչքան էլ փորձի ոտնձգություն կատարել սահմանների նկատմամբ, արժանի հակահարված կստանա ու կունենա մեծաթիվ զոհեր: Դրա վառ ապացույցն են ապրիլյան հատնի դեքերը: Մենք ձեզանով ավելի ամուր ենք ու ավելի ենք դուխավորվում, երբ լսում ենք, թե ինչեր եք անում դուք մեզ համար այդտեղ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 582+
582+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
120381 դիտում
22:58 29-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասի առաջնագծից. զինվորն ու սպան անառիկ են պահում սահմանը
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)