120198 դիտում
22:58 29-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասի առաջնագծից. զինվորն ու սպան անառիկ են պահում սահմանը
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասում արշալույսները խաղաղ են՝ շնորհիվ առաջնագիծը պահող ժամկետային զինծառայողների և Արցախի պաշտպանության բանակի «Եղնիկների» զորամասի սպաների:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում առաջնագիծը պահող առյուծ զինվոր տղերքն ասում էին. «Նախ, շնորհալահություն ենք հայտնում հայությանը, որը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր թիկունքում սատարում է մեզ, ու նրանց շնորհիվ սննդամթերքի, առաջին անհրաժեշտ պարագաների պակասություն չենք զգում: Խոսքը զինվորներին առաջնագիծ ուղարկված և ուղարկվող սուրճի, ծխախոտի, թեյի, քաղցրավենիքի, մսամթերքների պահածոների մասին է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Եղնիկների» բոլոր դիրքերում զինվորներն ունեն նաև լոգանքի և իրենց հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ պարագաները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն էին հայտնում նաև «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, որոնց պատկանող «Մանուկյան և որդիներ Շինմարկետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գրեթե ամեն շաբաթ առաջնագիծ զինվորներին միշտ ուղարկել եւ ուղարկում են ծանրոցներ, որոնք զինվորներին այս օրերին շատ են անհրաժեշտ:
Թեպետ, ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ինքը ականատես է եղել, որ «Եղնիկների» դիրքերում բոլոր զինվորնները սննդի տեսանկյունից որևէ խնդիր չունեն: Նրանք նույնիսկ կատակում էին, թե «այնքան շատ ու որակյալ սնունդ կա, որ կարանք «Եղնիկ« անունով «Սիթի» բացենք ու խփենք Հայաստանում գործող մի քանի հայտնի դեմքերի «Սիթիների» գործին»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ծառայության ընթացքում չես զգում զինվորի և սպայի միջև տարբերություն, քանի որ նրանք այնպես են թև ու թիկունք իրար, որ դրա շնորհիվ է, որ ազերի ճիվաղ բաշիբոզուկները չեն կարողանում ոտնձգություններ կատարել սահմանի ուղղությամբ: Հակառակ դեպքում, գիտեք, որ ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված է ստանալու հայրենիքի համար մինչև վերջ կանգնող առյուծ տղերքի համար:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` «Եղնիկներ» զորամասի առաջնագծից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+