211652_close_icon
views-count7931 դիտում article-date 16:31 15-04-2016

ՀՊՏՀ բակում հնչեց միասնական աղոթք՝ հայ զինվորի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, այսօր՝ ապրիլի 15-ին բուհի բակում համախմբվել էին ուսանողներն ու աշխատակիցները՝ միասնական աղոթք հնչեցնելու առ Աստված՝ ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախում զոհված մեր հերոսների հիշատակի և սահմանին մարտնչող զինվորների համար: Ընդգծելով վերջին օրերին հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնի բուհերի և երիտասարդության գծով հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նշեց, որ արցախյան դեպքերին մասնակից եղան բոլորը՝ ոմանք անմիջական մասնակցությամբ, ոմանք էլ՝ իրենց աղոթքներով ու զորակցությամբ: Նա նշեց՝ տեղյակ է, որ մի խումբ ՀՊՏՀ-ականներ վերջերս գտնվել են Արցախում և սատարել տեղի բնակչությանն ու զինվորներին, ապա հավելեց, որ այս օրերին հայոց երկրի պաշտպանության գործին են միացել նաև հոգևորականներ: «Ավարայրից, Սարդարապատից, Արցախյան պատերազմից մինչև այժմ մենք ունենք բարձր ոգի: Յուրաքանչյուրիդ աղոթքն ի զորու է փրկել, Աստծո գութը շարժել: Աղոթենք, որ Աստված պահպանի մեր զինվոր-եղբայրներին և մեր հայրենիքը»,-նշեց սարկավագը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր