211652_close_icon

Կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ․ Factor․am

views-count2950 դիտում article-date 11:15 10-05-2025
Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։ Թե ով է մեղադրյալը և ով է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարց բարձրացրել, մեզ հայտնի չէ։

Դատավոր Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ իր վերաբերյալ վարույթ է առկա, սակայն նշեց, որ ինքը չի ստացել նյութերը։ Մեր ճշտող հարցին՝ դատավորը վարույթի շրջանակներում բացատրություն չի՞ ներկայացրել, Մելքոնյանը պատասխանեց, որ ներկայացրել և պարզաբանել է իրավիճակը, բայց որպես դատավոր իրավունք չունի ընթացիկ վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր