ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ:
Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: