211652_close_icon
views-count2014 դիտում article-date 11:27 22-03-2026

Արտառոց դեպք Երևանում․ «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանի աշակերտը «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղափոխվածը 8-ամյա տղա է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր