Արտակարգ դեպք Ծովագյուղում․ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի գազալցակայանում կոտրվել է ծածկի մի հատվածը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում գործող գազալցակայանում՝ հաշվիչներից մեկի հատվածում ծածկի որոշ մասը կոտրվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի ընտանիքին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։