211652_close_icon
views-count2941 դիտում article-date 20:48 21-03-2026

Ավտովթար՝ Երևանում․ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Իզի Փեյ» վճարային տերմինալին ու կոտրել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի և «Dodge Challenger» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Իզի Փեյ» վճարային տերմինալին ու կոտրել այն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և  գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Միրզոյանը և կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր