122552 դիտում
18:33 17-03-2016
Խմած կին վարորդները սպառնում էին «Գաի» աշխատակցին` «Ընենց կանեմ` կմնամ վրեդ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 16-ին, կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 կին վարորդների տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երկուսը եղել են ոչ սթափ իսկ մեկն էլ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողը հայտնում է` երբ ՃՈ աշխատակիցները «օրիորդներից» պահանջել են ավտոմեքենայի փաստաթղթերն ու վարորդական իրավունքի վկայական` վերջիններս մի տևական ժամանակ իսկական շոու էին սարքել, իսկ աղջիկներից մեկն էլ ՃՈ աշխատակիցներից մեկին ասում էր` «Ընենց կանեմ` կմնամ վրեդ»:
Վարորդներից մեկն էլ ՃՈ աշխատակցին փորձում էր գայթակղել կրծքերով, սակայն պարզվեց, որ ՃՈ աշխատակիցը ծանոթ է Աստծո պատվիրաններին և չշնացավ նրա հետ, ավտոմեքենան էլ տեղափոխեց «գաի պլաշչադկա»:
Մանրամասները` տեսանյութում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+